Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում
Շարժունության ավելացած ծավալը այս օրերին, հիրավի հանդիսանում է 21-րդ դարի ամենադրական միտումներից մեկը։ Սակայն ինչպես յուրաքանչյուր ֆենոմենի, այս թրենդի հարմարավետությունն ու այլ դրական կողմերը ևս՝ զուգակցվում են մեր շրջակա միջավայրի համար ենթադրվող մարտահրավերների հետ։ Այս համատեքստում էկոլոգիապես մաքուր համարվող փոխադրամիջոցների տարածումը խնդրի լուծման հնարավոր տարբերակ է։
Խնդիրը՝
Չնայած համաշխարհային միտումներին՝ 2017թ․-ի Նոյեմբեր ամսվա դրությամբ Հայաստան ներկրվել է միայն 33 էլեկտրոմոբիլ։ Թեև շատ հայ վարորդները հասկանում են խնդիրը և պատրաստ են անցնել էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործման, դրա համար համապատասխան պայմանները դեռ բավարար չեն. գրեթե բացակայում են լիցքավորման ենթակառուցվածքները և պետական ուշադրությունը։
Նպատակը՝
Ծրագրի հիմնական նպատակն է ներմուծել և տեղադրել նվազագույնը 23 լիցքավորման կայաններ էլեկտրական մեքենաների համար Երևանում և մարզերում։ Այսպիսով, ծրագիրը կբերի շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների քանակի ավելացմանը, ինչը իր հերթին կբերի օդի աղտոտվածության կրճատման։
Արդյունքները՝
- Մայրաքաղաքում և համայնքներում օդի աղտոտվածության կրճատում
- Օրենսդրական խթանների մշակում
- Բնակչության իրազեկվածության բարձրացում