«Բազմաթիվ օգուտներ արևային էներգիայի և գյուղատնտեսության համադրման միջոցով» նախագիծ
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը իրականացնում է «Բազմաթիվ օգուտներ արևային էներգիայի և գյուղատնտեսության համադրման միջոցով» նախագիծը (այսուհետ Նախագիծ), որը ֆինանսավորվում է Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից «Կլիմայի և կենսաբազմազանության վերաբերյալ ազգային և տեղական գործողությունների կարողությունների զարգացում և ֆինանսավորում» ծրագրի շրջանակում:
Նախագիծը նախատեսվում է իրականավնել Վայոց Ձորի Ջերմուկ խոշորացված համայնքում և գործողություններից մեկն է կառուցել պիլոտային 25 կՎտ դրվածքային հզորությամբ ագրիվոլտայիկ արևային ֆոտովոլտային կայան, որի հիմնական նպատակն է արևային էներգիայի զարգացմանը զուգահեռ խթանել հողերի ռացիոնալ/արդյունավետ օգտագործմանը՝ ստեղծելով էներգիայի և գյուղատնտեսական արտադրության սիմբիոզ:
Արևային էլեկտրակայանը տարեկան կարտադրի 34,155 կՎտ*ժամ։ Ծրագիրը ներառում է վերապատրաստում կայուն էներգիայի, կլիմայի փոփոխության և ծրագրի մշակման վերաբերյալ, ինչպես նաև արևային էլեկտրակայանի տակ տնկվող բույսերի համապատասխան տեսակների ընտրություն: Ծրագրի հիմնական շահառուներն են 5 մարզերից 150 երիտասարդ և կանայք։