«Ընտանիքը՝ ընտանիքին» բարեգործական, սոցիալական Ամանորյա միջոցառում


Ժամկետը ` 21-12-2018 - 13-01-2019

«Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի շրջանակներում Ամանորյա տոներին իրականացվում է «Ընտանիքը՝ ընտանիքին» բարեգործական, սոցիալական միջոցառումը, նվիրի՛ր էներգախնայողություն սահմանամերձ համայնքների ընտանիքներին կարգախոսով։

Այս ակցիան հնարավորություն է ընձեռում ցանկացողներին նվիրել էներգախնայողության գործիք սահմանամերձ խոցելի համայնքներում բնակվող մեր հայրենակիցների ընտանիքներին։ 

Կանոնները՝

  1. Մասնակցելու համար անհաժեշտ է գնել 1 կամ ավելի «Ընտանիքը՝ Ընտանիքին» կտրոն;
  2. 1 կտրոնը =  5․000 ՀՀ Դրամ = 1 տան ԼԵԴաֆիկացում;
  3. 1 կտրոնը ≥ 1․800 ՀՀ Դրամ էներգախնայողություն ամսական ≥ 21․000 ՀՀ Դրամ տարեկան
  4. Կտրոնների քանակը՝ 1-ից ∞
  5. Նվիրատուն ստանում է անվանական կտրոն(ներ)ը, որի/որոնց վրա նշված են սահմանամերձ համայնքում բնակվող ընտանիքի և իրենց տվյալները։

Տեղեկացվածության և թափանցիկության, ինչպես նաև հաշվետվողականության բարձր մակարդակ միջոցառման ընթացքում ապահովվելու է Լուսավոր Սահման ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջի և էներգետիկայի Հայկական Գործակալության պաշտոնական կայքի միջոցով;

 

ԼԵԴ լամպերը

  • 3 տարի երաշխիքային սպասարկում ունեն
  • 10 տարի կարող են օգտագործվել
  • ≥ 80% էներգախնայողություն շիկացման լամպերի համեմատ
  • ապահովում են որակյալ լուսավորություն 
  • օժտված են բարձր որակական հատկանիշներով
  • անցնում են լաբորատոր փորձաքննություն

«Ընտանիքը՝ ընտանիքին» բարեգործական, սոցիալական ակցիայի շրջանակներում նվիրատվություն կարելի է կատարել ՝

Նվիրատու կարող են լինել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձինք