Էներգաարդյունավետության ծրագրերի վերաբերյալ իրազեկման արշավ


Ժամկետը ` 16-11-2018 - 16-04-2019

Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտները կայուն զարգացման փուլում են։ Պետություն- դոնոր համայնք- մասնավոր հատված- ֆինանսական կառույցներ արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվել են բազմաթիվ ֆինանսական գործիքներ համայնքներում էներգետիկ աղքատության կրճատման համար: Այս ամենի հետ մեկտեղ, կա անհրաժեշտություն համայնքներում իրականացնել տեղեկացվածության մակարդակի բարձրացում և կարողությունների զարգացում գործող ծրագրերի և հնարավորությունների վերաբերյալ: 

Խնդիրը՝

ՀՀ համայնքների էներգետիկ աղքատությունը հանգեցնում է բնակիչների կյանքի որակի ցածր մակարդակի և խոչընդոտում կայուն զարգացմանը: Ավելին, ՏԻՄ մարմինների և մասնավոր ընկերությունների շրջանում առկա է գործող ծրագրերի և ֆինանսական ճկուն գործիքների մասին տեղեկացվածության պակաս, ինչը խոչընդոտում է էներգախնայողության միջոցառումների իրականացմանը: 

Նպատակը՝

Ծրագրի հիմնական նպատակն է թիրախային համայնքներում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը գործող ծրագրերի վերաբերյալ և կիրառելի դարձնել ժամանակակից էներգախնայողության և արևային տեխնոլոգիաները և ինովացիոն լուծումները:   

Արդյունքները՝

  1. Կայուն երկխոսություն և հետադարձ կապի հաստատում հանրային-մասնավոր հատվածի համատեղ «էներգետիկ աղքատության» դեմ պայքարում;
  2. Առնվազն 10 համայնքներում «կանաչ համայնքի» ձևավորման նախադրյալների ստեղծում;
  3. 10 համայնքների, 10 ծրագրերի և 10 ՓՄՁ սուբյեկտների և հասարակական
    կազմակերպությունների կողմից հստակ միջոցառումների նախագծում և դրանց իրականացման մեկնարկ;
  4. Եվս 30 համայնքների կողմից հետաքրքրության առաջացում և հետագա քայլերի նախաձեռնում