Միասին աջակցենք Տավուշի սահմանապահ գյուղերին


Ժամկետը ` 17-07-2020 - 17-09-2020

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը, ունենալով բազմամյա փորձ սահմանամերձ համայնքներում, քաջատեղյակ լինելով սահմանամերձ համայնքների ժամանակակից մարտահրավերներին ու խնդիրներին և ականջալուր լինելով Տավուշի մարզպետ՝ Հայկ Չոբանյանի կոչին, հիմնադրամի կողմից իրականացվող «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակում նախաձեռնում է դրամահավաք՝ աջակցելու ադրբեջանական ագրեսիայից տուժած գյուղերի վերականգնողական աշխատանքներին։
«Պահապան» զարգացման հիմնադրամի և Տավուշի մարզպետարանի հետ սերտ համագործակցելով, հանգանակված գումարները կուղղվեն Տավուշի մարզի առավելագույնս խոցված տնային տնտեսություններին էներգետիկ լուծումների տեսքով (արևային ջրատաքացուցիչներ, արևային ֆոտովոլտային համակարգեր, լեդ լամպեր, և այլն):
Ձեր ամենափոքր գումարն անգամ ստեղծելու է մեծ փոփոխություն:

  • Փոխանցումը կարող եք կատարել նաև նշված հաշվեհամարին՝ Արդշինբանկ ՓԲԸ, 2474702990630000։
  • Հավաքագրված գումարների, ինչպես նաև ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի հիմնադրամի պաշտոնական կայքում՝ www.energyagency.am:

Հ․Գ․ Հիշեցնենք, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական Լուսավոր Սահման ծրագրի շրջանակներում լեդաֆիկացվել է 30 սահմանամերձ գյուղ և տեղադրվել ավելի քան 33000 ԼԵԴ լամպ։