«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» իրազեկության բարձրացման արշավ
Ժամկետը `
01-04-2023 - 31-01-2024
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը ԳՄՀԸ-ի «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Էներգաարդյունավետ համայնքներ» խորագրով իրազեկության բարձրացման արշավ:
Հայաստանում ԷԿՈսերվ ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի կայուն կառավարման նախապայմանները՝ հատուկ ուշադրություն հատկացնելով գյուղական համայնքների բնակչության էներգետիկ անվտանգությանը։
«Էներգաարդյունավետ համայնքներ» արշավի նպատակն է բարձրացնել իրազեկությունը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման վերաբերյալ՝ կենտրոնանալով երիտասարդների և կանանց վրա՝ խթանելու վարքագծի փոփոխություն և նախադրյալներ ստեղծելու համայնքների կայունացման և
և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազման համար:
Իրազեկման արշավը կիրականացվի Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Արշավի ընթացքում կանցկացվեն դասընթացներ 2 հիմնական թեմաներով՝
- Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն (ԷԱ) համայնքներում և տնային տնտեսություններում, ժամանակակից և ինովացիոն տեխնոլոգիաներ, կլիմայի փոփոխություն
- Դրամաշնորհներ/հայտեր գրելու ունակությունների զարգացում՝ ուղղված ՎԷ և ԷԷ խթանմանը:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) ֆինանսավորմամբ: