Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության
Վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը մեծապես բարելավել է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները և հանրային ծառայությունները. Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը մեծացրել է իրենց ուշադրությունը ազգային մշակութային հուշարձանների, շենքերի և թանգարանների պահպանման նկատմամբ։ Այնուամենայնիվ, մյուս կողմից ղեկավարներն են պատասխանատու իրենց մշակութային կառույցների/սուբյեկտների ֆինանսական կայունության համար, որն էլ մարտահրավեր է այդ մշակութային օբյեկտներից շատերի համար:
ԷՀԳ հիմնադրամը մեկնարկում է մշակութային ժառանգության պահպանման ուղղված նախաձեռնություն: Այն հնարավորություն կտա նվազեցնել պատմական, մշակութային և ազգային նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի ծախսերը, ուղղելու դրանք հնարավոր հիմնախնդիրների լուծմանը, որն իր հերթին կապահովի կայուն զարգացում և ներդրումներ կլիմայի փոփոխության ոլորտում:
Նախաձեռնության նպատակն է աջակցել հայկական մշակութային ժառանգության օբյեկտին՝ գործելու ավելի կայուն, դառնալու էներգաարդյունավետ՝ ապահովելով ֆինանսական կայունություն և հնարավորություն ունենալ ավելի զարգանալու: Ծրագիրը ուղղված է նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին:
Ծրագրի շրջանակում հիմնականում նախատեսվում է իրականացնել արևային ՖՎ համակարգերի տեղադրում, լուսավորության համակարգերի արդիականացում:
Յուրաքանչյու մշակութային կառույց ունի իր յուրահատկությունները:
Եթե ցանկանում եք Ձեր լուման ունենալ մշակույթի պահպանման գործում , կարող եք դիմել հիմնադրամին: