"Ագրիվոլտաիկան որպես նորարար մոտեցում գյուղատնտեսությանը" ծրագիր


Ժամկետը ` 29-02-2024 - 30-09-2024

Եվրոպական միության արտաքին գործողություններ Դրամաշնորհի՝ «Դաշինք` հանուն կայուն և կանաչ կառավարման»  (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագրի շրջանակներում ԷՀԳ հիմնադրամը և Վանաձորի համայնքապետարանը մեկնարկել են "Ագրիվոլտաիկան որպես նորարար մոտեցում գյուղատնտեսությանը" ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում 15 կՎտ հզորությամբ ագրիվոլտաիկ արևային կայանը կլինի Հայաստանում առաջին փորձնական/պիլոտային նախագիծը և օրինակ կծառայի մյուսների իրականացման համար։
Ծրագիրը նոր մոտեցում է ներկայացնում գյուղատնտեսության և  ՖՎ համակարգերի մեկ համադրությամբ։ Ծրագիրն ընդգրկում է ԿԶՆ 2-ի և ԿԶՆ 7-ի իրականացմանն ուղղված գործողությունները, այսինքն՝ բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիության ապահովում: Բացի այդ, նախագիծը նպատակ ունի հասնելու ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին, այսինքն՝ մաքուր էներգիա, շրջակա միջավայրի պաշտպանություն և CO2-ի նվազեցում:

Պիլոտային ծրագիրը կիրականացվի Գյումրի մարզադպրոցում։Նախատեսվում է կառուցել 15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ համակարգ, որի տակ կլինեն բանջարեղեն և մրգատու ծառեր։ Մշակված բերքը կփոխանցվի մոտակա մանկապարտեզին ամենօրյա պատրաստման համար։ ՖՎ կայանի արտադրած էներգիան կօգտագործվի Գյումրու Սպորտ դպրոցի կարիքներին, իսկ վճարումներից խնայված միջոցները կուղղվեն դպրոցի այլ խնդիրների լուծմանը։

Ծրագրի երկրորդ բաղադրիչը Գյումրիում և Վանաձորում անցկացվելիք դասընթացներն են՝ «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության» և «Բնապահպանական և կլիմայական խնդիրների իրավական կարգավորումների» վերաբերյալ։ Դասընթացները կանցկացվեն համայնքային սուբյեկտների և ՔՀԿ-ների համար՝ յուրաքանչյուր համայնքից 160-ական՝ ընդհանուր 320 մասնակիցների ներգրավմամբ:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում։