«Լուսավոր սահման» բարեգործական ծրագիր


Ժամկետը ` 01-11-2016 - 01-11-2019

«Լուսավոր սահման» ծրագիրը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքներում լուսադիոդային LED լամպերի տեսքով կապիտալ ներդրում կատարելու միջոցով նպատակ է հետապնդում երկրի բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին:

«Լուսավոր սահման»-ը մեկնարկել է 2016թ. նոյեմբեր ամսին, ի սկզբանե որպես կամավորական- հասարակական նախաձեռնություն: 2018թ. հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո որպես բարեգործական ծրագիր:

Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» որոշման ցանկի: 

 

Արդյունքները:

30 սահմանամերձ համայնքների ավելի քան 6600 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են  33,000-ից ավել բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային ժամկետ ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 30 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 4.3 մլն կՎտժ (195 մլն ՀՀ դրամ):

Ծրագիրը կայացել է բազմաթիվ կազմակերպությունների և անհատների նվիրատվությունների շնորհիվ։ Խոշոր նվիրատուներից և գլխավոր հովանավորներից է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն`

- 10.845 LED լամպեր,

- 2 169 լեդաֆիկացված ընտանիք,

- 10 մլն 300 հազար ՀՀ դրամ նվիրատվություն,

- 47 մլն 906 հազար ՀՀ դրամ տարեկան էներգախնայողություն (1.065.065 կՎտժ խնայված էլ․ էներգիա)։ 

Բարեգործական ծրագրին մասնակից կարող է լինել յուրաքանչյուր անհատ և կազմակերպություն: «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը պատրաստակամ է շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկել առաջարկություններ և մտքեր միտված ծրագրի զարգացմանը: 

Միանալ կամավորների խմբին 

Ֆոտոպատմություն