Հայաստանի փոքր ՀԷԿ-երը, 01․01․2022
01 Jan 2022
2022թ․ հունվարի 1 դրությամբ
էլեկտրական էներգիա արտադրող ՓՀԷԿ-երի թիվը 2022թ․ հունվարի 1-ի դրությամբ հասել է 188-ի, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 384 ՄՎտ, էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքը՝ մոտ 959,1 մլն կՎտժ։
Հանրային ծառայությունների կողմից տրամադրված լիցենզիաների համաձայն կառուցման փուլում են գտնվում ևս 24 ՓՀԷԿ, նախագծային մոտ 45,6 ՄՎտ գումարային հզորությամբ և 160,8 մլն կՎտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությամբ, ներդրումների ընդհանուր ծավալը՝ 20044 մլն ՀՀ դրամ: