
ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների պատկերը՝ 2025թ, 1-ին եռամսյակ
01 May 2025
2025թ, 1-ին եռամսյակ
Ըստ ՊԵԿ տվյալների՝ 2025թ առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան են ներմուծվել (հայտարարգրվել) ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրով (թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ)՝
- 14273 թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ:
- 6941 միայն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ:
Նշված ժամանակահատվածում ՀՀ ներկրված թեթև մարդատար ավտոմոբիլների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների 48,63% կազմում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները։
Հիմնականում ներմուծվել են ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և Չինաստանից BYD, Chevrolet Volt, Tesla մոդելները։
2025թ․1-ին եռամսյակի ընթացքում ԱՏԳ ԱԱ 87038000020 ծածկագրով հայտարարագրվել է 5518 հատ էլեկտրամոբիլ, որից ՀՀ կառավարության 28․11․2024թ․ թիվ 1876-Ն որաշման 4-րդ կետով հաստատված հավելվածի 12-րդ կետի համաձայն.
- Անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների գծով բաց է թողնվել 4999 տրանսպորտային միջոց։
- 1-ին կետում չնշված սուբյեկտների գծով բաց է թողնվել 519 տրանսպորտային միջոց։