2024, 1-րդ եռամսյակ՝ ՀՀ ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ

11 Jun 2024

2024, 1-րդ եռամսյակ

ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն 2024 թվականի 1-րդ եռամսյակի ընթացքում ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրով (թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ գլխավորապես նախատեսված մարդկանց տեղափոխելու համար) հայտարարագրված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 7423 հատ, իսկ ԱՏԳ ԱԱ 870380 ծածկագրով  հայտարարագրված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակը՝ 1797։
Հիմնականում ԱՄՆ-ից, Չինաստանից, ԻԻՀ-ից, Գերմանիայից, Վրաստանից և ԱՄԷ-ից ներմուծվել են VOLKSWAGEN ID, HONDA ENS, CHEVROLET VOLT, TESLA, BYD մոդելի էլեկտրամոբիլներ։

Տեղեկացվում է նաև, որ 2024 թվականի 1-րդ եռամսյակի ընթացքում ԱՏԳ ԱԱ 87038000020 ծածկագրով հայտարարագրվել է 1793 հատ էլեկտրամոբիլ, որից մաքսատուրքի դրույքաչաթի քվոտայից օգտվել է 1532-ը, իսկ առանց քվոտայի՝ 261։