Քննարկվել են ներդրումային հնարավորությունները հիդրոէներգետիկայի ոլորտում
27 Sep 2018
ԷՀԳ և ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջև քննարկվել են հիդրոէներգետիկայի ոլորտում նորարարական մոտեցումներն ու ներդրումային հնարավորությունները
2018թ. սեպտեմբերի 27-ին Էներգետիկայի Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը և ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի Ջրային Էներգիայի Տեխնոլոգիաների Գրասենյակի տնօրեն Ալեխանդրո Մորենոն արդյունավետ հանդիպում են ունեցել:
Հանդիպման անկյունաքարային հարցերից են եղել հիդրոէներգետիկայի ոլորտում նորարարական մոտեցումներն ու ամերիկյան ընկերությունների համար Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայում ներդրումային հնարավորությունները: