
Մեկնարկեց DigiTec Expo 2018 ամենամյա ցուցահանդեսը
05 Oct 2018
2018 թ. hոկտեմբերի 5-7-ը Մերգելյան ինստիտուտում տեղի կունենա DigiTec2018 տեխնոլոգիական ցուցահանդեսը:
Այսօր Երևանում մեկնարկել է DigiTec2018 տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կտևի ս.թ. հոկտեմբերի 5-ից 7-ը:
Որպես Կովկասյան տարածաշրջանում խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդես, DigiTec2018- ը հնարավորություն է ստեղծում և հարթակ տրամադրում տեղական եւ միջազգային ընկերություններին իրենց արտադրանքը եւ ծառայությունները ներկաայցնելու համար:
Ցուցահանդեսին մասնակցում են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտը ներկայացնող ընկերություններ, որոնք վերջին տարիներին բավական լուրջ կայացման փուլ են անցել և իրենց ծառայություններով և արտադրանքով մրցունակ են տարածաշրջանում:
«Երևան Էքսպո» կենտրոնում հավաքված շուրջ 130 ընկերություն իրենց նորարար գաղափարները կներկայացնեն երեք օր շարունակ: Նախատեսվում է զուգահեռ անցկացնել նաև սեմինարներ, կոնֆերանսներ եւ մրցույթներ: