Կրթական-ժամանցային միջոցառում ՀԱՊՀ-ում, նվիրված Ատոմային տեխնոլոգիաների օրվան

26 Oct 2019

Հայաստանյան ուսանողներն ու աշակերտները ծանոթացան ատոմային տեխնոլոգիաներին

Հոկտեմբերի 25-ին` Ատոմային տեխնոլոգիաների օրը, Հայաստանի մի խումբ ուսանողներ ու աշակերտներ ծանոթացան ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների անվտանգության ու տարբեր ոլորտներում դրանց կիրառմանը (էներգետիկա, բժշկություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն)։ 

Ատոմային տեխնոլոգիաների օրն, ըստ ավանդույթի, անցավ աշխույժ ձևաչափով-մասնակիցներին սպասում էին թեմատիկ հարթակները` ինտելեկտուալ մրցույթներով ու ռեբուսներով, ինչպես նաև միջուկային բժշկության ու ռոբոտաշինության գոտին։ Բոլոր ցանկացողները կարողացան մրցել միմյանց հետ` ատոմային հարցերին նվիրված մրցույթներում ու վիկտորինաներում, ինչպես նաև ստանալ ռենտգենային պատկերներ։

Դասախոսությունների ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի փորձագետներն ընդգծեցին, որ միջուկային տեխնոլոգիաներն այսօր օգտագործվում են ոչ միայն էներգետիկայում, այլև` բժշկությունում, արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև այլ ոլորտներում` բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Ատոմային տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է մաքրել ջուրը, ախտահանել բժշկական գործիքներն ու սարքավորումները, ավելացնել բերքատվությունը, երկարաձգել մթերքների պահպանման ժամկետները, կատարելագործել ուռուցքաբանական, սրտային ու նյարդային հիվանդությունների դիագնոստիկան ու բուժումը։

Միջոցառմանը մասնակցեցին նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, ԲՈՒՀ-երի և հետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, Հայաստանի երիտասարդական կամզակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ելույթ ունեցավ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի աշխատակից, ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետ Արտեմ Պետրոսյանը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` Երևանում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի աջակցությամբ։