Իրավակարգավորումներ
17 May 2022
Իրավակարգավորումներ ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
- ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար սահմանվել է քվոտա (ըստ ԵԱՏՄ N 39 որոշման)՝
2022 թվականի համար 7000 հատ;
2023 թվականի համար 8000 հատ։
- 04.2022 թվականի N 514-Ն որոշման համաձայն՝
Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 6400 հատից ոչ ավելի ծավալով (ֆիզիկական անձանց կողմից ներմուծված տրանսպորտային միջոցներ, որոնց մաքսային հայտարարագրերը գրանցվել են 2022թ․ հունվարի 1-ից հետո,իսկ իրավաբանական անձանց կողմից՝ 28.03.2022թ.ից գրանցված հայտարարագրերի համաձայն), ըստ կառավարության N 514 որոշման։
- Մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով՝ հայտարարատուն ապրանքի ներմուծումից հետո ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը:
- Սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման 1-ին և 3-րդ կետերի կիրարկման իմաստով:
- Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով՝ հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման օրը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։
Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: