Hyundai-ը թողարկել է արևային վահանակներով մեքենա

19 Aug 2019

Hyundai-ն թողարկել է Sonata մակնիշի մեքենայի արևային վահանակներով տարբերակը, որը հնարավորություն կտա լիցքավորելու մարտկոցը

Ըստ Կորեական արտադրողի`օրական 6 ժամ արևային տանիքի օգտագործումը թույլ կտա մեքենայի մարտկոցը ապահովել 60%-ից ավել էներգիայով: Վահանակները բավարար էներգիա կմատակարարեն տարեկան 1300կմ (800 մղոն) հեռավորություն հաղթահարելու համար: Hyundai-ն պլանավորում է օգտագործել տանիքը որպես հավելում իր այլ մոդելների համար: Ընկերության խոսքով այս միջին չափի մարդատար ավտոմեքենան ունի շարժիչի բարելավված կառավարման համակարգ էներգիան հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար:

Digital Trends լրատվական կայքում Ստեֆան Էդելշտեյնն ասում է. «Sonata-ի նման հիբրիդները մարտկոցների ավելի փոքր տուփեր ունեն, քան բոլոր էլեկտրական մեքենաները, այնպես որ արևային տանիքը կարող է ավելի մեծ տարբերություն առաջացնել լիցքավորման մեջ: Hyundai-ն աշխատում է երկրորդ սերնդի արևային տանիքի վրա, որը կիսաթափանցիկ կլինի՝ մեքենայի սրահը լուսավորելու նպատակով: Hyundai- ն առաջին մեքենա արտադրողը չէ, որն օգտագործում է արևային վահանակներ մեքենայի վրա: Արևային էներգիայով լիցքավորող համակարգերը հասանելի են Toyota Prius-ի և շքեղ Karma Revero- ի մոտ: Բացի այդ, հոլանդական Start-up Lightyear-ը աշխատում է էլեկտրական մեքենայի վրա, որն ունի է արևային վահանակներ տանիքի և մարտկոցի խուփի վրա:

Մեքենան նախատեսվում է թողարկել 2021թ.: