Հարցազրույց «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի տնօրեն՝ Լուիզա Վարդանյանի հետ
16 Mar 2022
Հայաստանում էներգետիկ ոլորտն 2021թ.-ին 2020թ.-ի համեմատ մեծ ձեռքբերումներ է ունեցել
Հայաստանում GEFF-ին տրված հարցազրույցում «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը կիսվել է Հայաստանի նոր էներգետիկ իրականության և զարգացման ճանապարհների իր պատկերացումներով:
Ո՞րոնք են 2021 թվականի էներգետիկ ոլորտի ընդհանուր ձեռքբերումները:
Քաղաքականության մշակման տեսանկյունից ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը):
Համաձայն ռազմավարության մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ պետք է հասնի առնվազն 15%-ի: Որպես հավելում, մշակվել է նաև «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագիրը»: Հատկանշական է նաև այն, որ կառավարությունը շարունակել է էներգետիկայի ոլորտի ազատականացման գործընթացը։ Շուկայի ազատականացման շրջանակներում փոփոխություններ են կատարվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում, որն ապահովում է քաղաքականություններ և կանոնակարգեր էներգետիկայի բնագավառի համար։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականին:
Գործառնական և տեխնիկական տեսանկյունից, առաջին նվաճումը հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացումն էր (անջատում 2021թ.)՝ նպատակ ունենալով պահպանել այս կայանի հուսալիությունն ու անվտանգ շահագործումը և էներգետիկ համակարգի կայունությունը։ Մյուս ձեռքբերումը՝ Երևանի շոգեգազային ցիկլով (Երևանի ՀՇԳՑ-2) աշխատող 250 Մվտ հզորությամբ կայանի շահագործումն էր:
Ոլորտի վերջին կարևորագույն ձեռքբերումը Հայաստանի կառավարության և վերականգնվող էներգիայի համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ Մասդարի միջև կնքված պայմանագիրն է՝ 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման համար:
Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն կապված 2022 թվականին Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի հետ՝ լուծելու հիմնական մարտահրավերները և համակարգված փոփոխություններ ու բարելավումներ իրականացնելու համար նպատակներին հասնելու համար:
Փորձագետնորի խոսքով, Գլազգոյում COP 26-ն ավելի արդյունավետ էր կլիմայի փոփոխությանն ուղղված հետագա քայլերի շուրջ կոնսենսուսի հասնելու տեսանկյունից: Հարմարվողականությունը, մեղմացումը և ֆինանսավորումը երեք հիմնական գործոններն են, որոնք պետք է ուժեղացվեն և հավասարակշռության բերվեն կառավարությունների, մասնավոր և պետական հատվածների, ՔՀԿ-ների, տեղական համայնքներ կողմից:
Իմ պատկերացմամբ, առաջինը պետք է մշակվի ռազմավարություն այն մասին, թե ինչպես աշխատել միասին և յուրաքանչյուրը իր տեղում, կամ վերանայվի նախորդ ռազմավարությունը: Մեկ այլ կարևոր փաստաթղթով պետք է նախանշվի անցումը net-zero-ի, այնուհետև պետք է սահմանվեն մոնիտորինգի և հաշվետվության նորմեր, որոնք ընդունելի են և հասանելի բոլոր երկրների համար: Վերջապես, պետք է մշակվի ֆինանսական ծառայությունների ոլորտը, եթե այդպիսին դեռ չկա , աջակցելու կանաչ նախագծերի իրականացմանը՝ ֆինանսավորելու կանաչ նախագծերը և հակառակը:
Փարիզյան համաձայնագրի ներքո առկա է Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ․ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ) փաստաթուղթը: Կառավարությունը հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների համար միջոցառումների ցանկը: Հայաստանը պետք է ակտիվորեն մասնակցի Միջազգային Կոնսորցիումների հանդիպումներին` աշխատելով տաքսոնոմիայի (դասակարգման) վրա, ինչպես նաև անհրաժեշտության և հնարավորության դեպքում համապատասխանեցնի միջազգային կանոնակարգերին:
Ինչպե՞ս եք տեսնում գենդերային ազդեցության դերը Հայաստանում ներդրումների վրա:
Ինձ համար գենդերային թեմաները կարևոր են, ոչ միայն այն պատճառով, որ ես կին եմ և ունեմ առաջատար դիրք, այլ նաև Հայաստանն ավանդաբար եղել է մի հասարակություն, որտեղ գերակշռում են տղամարդիկ:
Ներդրումներ նշանակում են բիզնես, մասնավոր հատվածի զարգացում, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների ստեղծում և պահպանում, որոշումների կայացում և այլն: Վերջին տասնամյակի ընթացքում, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել բարելավելու կանանց բիզնես հմտությունները, ֆինանսական հմտությունները և ստեղծելու ավելի շատ նեերդրումային հնարավորություններ կապված սեռի հետ՝ զարգացնելով ֆինանսկան ծառայությունները: Չնայած որ, այդ փոփոխությունները լինում են, սակայն շատ ժամանակ է պահանջվում դրանց հետ կապված բարդությունների պատճառով:
Իմ կարծիքով՝ պետք է պարբերաբար մանրակրկիտ հետազոտություններ իրականացվեն՝ հասկանալու համար պահանջարկը, ոլորտը և Հայաստանի վրա ազդեցությունը: